Մոսկվայում տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուներից մեկը կծել է ընտրական հանձնաժողովի անդամներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը։
«Դորգոմիլովում՝ 2559-րդ տեղամասում, աշխատակիցների ուժերով հեռացվել է «Յաբլոկո»-ի թեկնածուն։ Նա հարձակվել էր ընտրական հանձնաժողովի անդամների վրա, հարվածներ հասցրել եւ կծել։ Իրավապահները զբաղվում են դրանով»,-ասել է Գորբունովը։
Սեպտեմբերի 10-ին ՌԴ մայրաքաղաքի 125 շրջաններում տեղական ինքնակառավարման խորհուրդների պատգամավորների ընտրություններ են տեղի ունեցել։ Քվեարկության արդյունքում շուրջ 1․5 հազար մանդատ կբաշխվի։




























