Ղարաբաղյան հակամարտությունը բնական կերպով է զարգանում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։

Փորձագետի խոսքով՝ էսկալացիան եւ տեղեկատվական պատերազմը շարունակվում են։ «Սահմանին իրական պատերազմը շարունակվում է, գնդակոծություններն ու փոխհրաձգությունները չեն դադարել, եւ մենք պետք է հասկանանք, որ հասարակությունը պետք է զբաղվի իր ներքին կրթությամբ, այն պարտավոր է նաեւ իր անվտանգության հարցերը լուծել»,-հստակեցրեց Պողոսյանը՝ հավելելով, որ նման պայմաններում տվյալ հակամարտության վերջնական լուծման շուրջ Բաքվի հետ բարդ է բանակցություններ վարելը։