Կեմերովոյի մարզում տայգայում մոլորված 75-ամյա թոշակառուն ողջ է մնացել՝ սնվելով հատապտուղներով եւ արմատներով:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կնոջը հայտնաբերել են որոնումների 7-րդ օրը: Ողջ մնալու համար տարեց կինը սնվել է հատապտուղներով եւ արմատներով, տաքացել է տերեւներով փաթաթված, ինչպես նաեւ վերապրել արջի ու լուսանի հետ հանդիպումները: Ջուր օգտագործելու համար կինը գործվածքից եւ ծղոտից ֆիլտր է պատրաստել:
Կրասնոբրոդի գյուղի բնակչուհին անտառ է ուղեւորվել ազգականների հետ, սակայն պայմանավորված ժամին տայգայից դուրս չի եկել: Նրան գտնելու անհաջող փորձերից հետո ազգականները ոստիկանություն են դիմել: Արտակարգ իրավիճակների ծառայության եւ կամավորների հետ համատեղ սկսվել են տարեց կնոջ որոնումները, որի մոտ եղել են միայն սունկ հավաքելու համար զամբյուղը եւ դանակ: Յոթերորդ օրը տայգայում գտել են ուժասպառ թոշակառուին: Կինն ասել է, որ լսել է որոնողների ձայները եւ քայել ձայնի ուղղությամբ:




























