Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՁԻԱՀ-ով հիվանդների մուտքը դյուրացնելու մասին օրինագիծը։ Դա մուտքի վիզաները չի չեղարկում (անհրաժեշտության դեպքում), բայց լրացուցիչ թույլտվություն արդեն անհրաժեշտ չի լինի։ 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսի հիվանդությունը կանխելու մասին» օրինագիծն ընդունվեց 85 կողմ, 1, դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

Նախօրեին քննարկումների ընթացքում դրան դեմ էր արտահայտվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը․ «Գիշերային արկածներ որոնող կասկածելի հիգիենայով զբոսաշրջիկներն անցանկալի են Հայաստանի համար»,-հայտարարել էր նա։