Կառավարությունն ավելի խիստ կքննարկի ապաստան տրամադրելու հայցերը: Այս մասին նշված է «Քաղաքական ապաստանի մասին» օրենքի փոփոխությունների օրինագծում, որը սեպտեմբերի 12-ին ներկայացվել է  խորհրդարանի քննարկմանը:

Օրինագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկվում է հայցի քննարկման ժամկետը 10 օրից մինչեւ 30 օր երկարացնել: Դրանից զատ, Սահմանադրությամբ նախագահի լիազորությունների կրճատման շրջանակում քաղաքական փախստականի կարգավիճակի տրամադրումը փոխանցվել է լիազորված մարմին, որը կորոշի կառավարությունը: