ՀՀ նախագահը Հրազդանի քաղաքապետի որդուն պարգեւատրել է իր կրթական մակարդակի, այլ ոչ թե մարդու վրաերթի ենթարկելու համար։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը։

Խոսելով Երեւանի ավագանու խորհրդում «Ելք» դաշինքի խմբակցությունից Անահիտ Բախշյանի պահանջի մասին՝ Ռուստամյանը նշեց․ «Բոլորը կարող են հրաժարականի պահանջ առաջ քաշել, բայց ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»։

Ի դեպ, Բախշյանը ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականն է պահանջում, քանի որ նա գովաբանել է Հրազդանի քաղաքապետի որդուն, որը մահացու վրաերթի էր ենթարկել մեկ մարդու, բայց ՀՀ նախագահի կողմից պարգեւատրման էր արժանացել։