Երեւանի ավագանիում քննարկված նախագծերը չէին բխում երեւանցու շահերից: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հիմնականում Երեւանի համայնքին պատկանող որոշ հողերի նպատակային նշանակությունը փոխելու, դրանք կառուցապատելու մասին նախագծեր, որոնք չէին բխում երեւանցու շահերից: Էլեկտրոնային հաշվիչ սարքերը դարձյալ չէին աշխատում եւ քվեարկություններն, հարցապնդումներն ու ելույթների հերթագրումն անցկացվեց ձեռքով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երեւանի 12 վարչական շրջաններում կատարված այցելությունների ընթացքում երեւանցիների բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին, որոնք այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէին եւ չքննարկվեցին»:




























