Ռուսաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարաներ Սերգեյ Լավրովն ու Զիգմար Գաբրիելը քննարկել են իրավիճակը ԿԺԴՀ-ի շուրջ։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լավրովն ու Գաբրիելը դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային փորձարկումները ու շեշտել Կորեական թերակղզու խնդիրը բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նախարարները փոխանակել են տեսակներ տեսակետներ՝ լարվածությունը նվազեցնելու ու վստահություն ամրապնդելու ուղիների մասին։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերին հետեւելու հարցում։
Ռուսաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԿԺԴՀ շուրջ իրավիճակը
Թեմա




























