ՀՅԴ-ն համագործակցության տաբու չունի։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին։

«ՀՅԴ-ն թշնամիներ չունի, կան հնարավոր գործընկերներ եւ գաղափարական հակառակորդներ՝ գաղափարական եւ ոչ ավելին։ Իսկ «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների հետ հակակոռուպցիոն կարգավորման շրջանակում մենք արդեն համագործակցել ենք։ Ընդհանուր առմամբ, նման կերպ մենք պատրաստ ենք համագործակցել մեզ մոտ ցանկացած քաղաքական ուժի հետ»,-նշեց Ռուստամյանը։