Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:07-ին, մարվել՝ 10:16-ին:

Այրվել է «Volvo» մակնիշի 65 LS 045 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ: