Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 40-ամյա Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՋԻ-1» եւ «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ՝ պայթուցիչներով, եւ հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին:
Բացի այդ, Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել 31-ամյա Կարեն Մ.-ն եւ հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք, 1 պահեստատուփ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 57 փամփուշտ ու հայտնել, որ նշվածն ինքը գտել է նույն օրն իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, եւ որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:




























