«Ծառուկյան» դաշինքը ՀՀ Հարկային օրենսգրքում եւ տնտեսական մրցակցության մասին օրենսդրությունում նոր փոփոխություններ կառաջարկի։ Այս մասն սեպտեմբերի 15-ին՝ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Նա չի հայտնել օրինագծերի բովանդակությունը, բայց վստահեցրել է, որ մոտ ապագայում դրանք կներկայացվեն։ «Մենք դա կանենք՝ կատարելով «Ծառուկյան» դաշինքի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական խոստումը։ Այդ ծրագիրը մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիների վստահությունն է ստացել։ Բայց Ծառուկյանը մեզ հանձնարարել է այդքանով չբավարարվել եւ ուշադրությամբ մասնակցել մյուս բոլոր ուժերի նախագծերի քննարկումներին՝ հասկանալու համար, թե դրանցից որոնք կարող են մեր երկրի համար օգտակար լինել»,-նշեց Էնֆիաջյանը։




























