Երեւանի Շենգավիթ վարչական իրավասության դատարանում քիչ առաջ ընդմիջել են Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը, քանի որ տեխնիկական խնդիրներ են առաջացել:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ վկաներից մեկի հարցաքննության ժամանակ անջատվել են բարձրախոսները, խնդիրը լուծելու համար դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշում է կայացրել նիստն ընդմիջել: Նշենք, որ այս նիստն ընթանում է ապակեպատ դահլիճում, որտեղ տարիներ շարունակ այդպես էլ չեն կարողանում նորմալ ձայն ապահովել: Որպես կանոն՝ ներկաները ստիպված են լինում գուշակել, թե ինչ են խոսում դատավարության մասնակիցներն ապակիներից այն կողմ: Բարձրախոսների խնդիրները տեւական ժամանակ է՝ բարձրացնում են բոլորը, սակայն պատասխանատու անձինք ոչ մի կերպ չեն ընդունում, որ խնդիր կա: