ՌԴ Սամարա քաղաքում բժշկին ձերբակալել են՝ հիվանդին բռնաբարելու մեղադրանքով, հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը։

Անեսթեզիոլոգ Յուրի Չերնիկովը օգտվել է նրանից, որ կինը վիրահատությունից հետո դեռ ընդհանուր նարկոզից դուրս չէի եկել։ Պարզվել է՝ կինը հասկանում էր՝ ինչ է կատարվում, սակայն ի վիճակի չէր եղել դիմադրել։ Ուշքի գալով՝ նա այդ մասին հայտնել է ոստիկանությանը․ բժիշկը հաստատել է ինտիմ մտերմության փաստը։ Սակայն նա հայտարարել է, որ դա բռնաբարություն չի համարում, քանի որ նախկինում իրենք սիրեկաններ են եղել։

Քննիչները նշում են, որ Յուրի Չերնիկովը կամավոր է ներկայացել հարցաքննությանը։ Դատարանում այդ հանգամանքը հաշվի են առել եւ նրա նկատմամբ տնային կալանք սահմանել։