ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ Facebook-ի էջում:
Քննարկվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ընթացիկ վիճակը՝ ներառյալ հակաահաբեկչական պայքարի խնդիները, Սիրիայի հարցով այս տարվա սեպտեմբերի 14-15-ը միջազգային հանդիպման որոշումների իրականացումը եւ Ժնեւում քաղաքական գործընթացի հաջորդ ռաունդի նախապատրաստման հարցերը:




























