ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հաջորդ ամիս Կորեական թերակղզու մերձակա ջրերում հերթական համատեղ զորավարժությունը կանցկացնեն: Այս մասին հայտնում է «Ռենհափ»-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությանը:

Նախատեսված է, որ դրանց կմասնակցի ամերիկյան հարվածային ավիակրային խումբը: Ավիակրի անունը դեռեւս չի հրապարակվում:

Երկու երկրները, Ճապոնիայի մասնակցությամբ, եւս մեկ զորավարժություն կանցկացնեն սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, որոնց ընթացքում կմշակվեն Հյուսիսային Կորեայի պատահական հրթիռային հարվածի դեմ գործողությունները: