Երեւանում ընտանեկան բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել:

Ըստ մեղադրանքի՝ Էդուարդը մանկապարտեզի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է կնոջը: Բացի դրանից, նույն օրը շենքի բակում եւս նա ծեծել է նաեւ անչափահաս որդուն:

Էդուարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: