Իսպանիայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Բարսելոնում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով մեկ կասկածյալի է ձերբակալել, հայտնում է AP–ը։

Ձերբակալվել է 24-ամյա մի մարոկկացի, որն իր անունով պայթուցիկի համար նյութեր էր գնել եւ ահաբեկիչներին մեքենա տրամադրել։

Սա 16 մարդու կյանք խլած ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում արդեն 5-րդ կասկածյալն է, որին ձերբակելել են։ 3 մարդ այս պահին կալանավորված է, մյուսներին  բաց են թողել, սակայն նրանց դեմ հետաքննությունը շարունակվում է։