Ջերմուկում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում։ Նոր աշխատանքների համար 245 մլն դրամ է անհրաժեշտ, որոնք հնարավոր է եղել հավաքել էլեկտրոնային գնումների հաշվին։ Այդ միջոցներից 140 մլն դրամը կուղղվի բնակելի տների տանիքների եւ բակերի բարեկարգմանը, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնում՝ կիրճերի մոտ, սանդուղքների եւ ճաղաշարերի շինարարությանը։
Ջերմուկում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն
Հասանելի է
русский



























