Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհուրդը շաբաթ քվեարկության արդյունքներով որոշել է դուրս գալ «Գյուղացիների եւ կանաչների միության» հետ իշխող  կոալիցիայից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոցիալ-դեմոկրատների նախագահ Գինտաուտաս Պալուցկասը քվեարկությունից առաջ  կոալիցիայից դուրս գալու կոչով դիմել է կուսակիցներին:

«Ես հասկանում եմ կատարվող փոփոխությունները մտահոգիչ են, քանի որ քաղաքականությունը վերադառնում է կուսակցություն: Ես կարծում եմ, որ կառավարության ծրագրում լավ առաջարկներ կան, բայց դրանց կատարումն անհաջող է: Սակայն դեռ ամեն ինչ վերջացած չէ: Այսօր սոցիալ դեմոկրատների կուսակցությունը կարող է վերածնվել », - ասել է Պալուցկասը:

140 անդամ քվեարկել է կուսակցության կոալիցիայից դուրս գալու օգտին, 46-ը՝ դեմ: