Քիրքուքի իշխանությունները քաղաքում պարետային ժամ  են հայտարարել Քուրդիստանում անկախության հանրաքվեի պատճառով ստեղծված լարված իրավիճակի պատճառով, հայտնում է Reuters–ը։ Պարետային ժամը հայտարարվել է քրդերի ղեկավարած Քիրքուքի մուհաֆազայի կողմից։

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ընթանում է անկախության հանրաքվեն։ Պաշտոնական Բաղդադը դեմ է դրան։