ԱՄՆ Գերագույն դատարանը նոր հրամանագրի կապակցությամբ չեղյալ է համարել հոկտեմբերի 10-ին նշանակված ներգաղթի մասին հրամանագրի վերաբերյալ լսումները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Այս մասին հայտարարվել է ներգաղթի մասին հրամանագրի նորացված տարբերակից մեկ օր անց, որը սահմանափակում է ութ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
Նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ից, վերաբերում են Վենեսուելայի, Իրանի, Եմենի, Լիբիայի, ԿԺԴՀ-ի, Սոմալիի, Չադի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի քաղաքացիներին:
ԱՄՆ իշխանությունների խոսքով՝ այս երկրները հրաժարվում են ԱՄՆ-ին ահաբեկչության եւ անվտանգության վերաբերյալ այլ տեղեկություններ տրամադրել:




























