Ադրբեջանը քրեական պետություն է, որն ուզուրպացրել է հանցավոր խմբավորումը: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մշտապես պատերազմով է սպառնացել եւ այդ սպառնալիքն իրագործել է 2016 թվականի ապրիլին: «Տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով այնտեղ միջկլանային պայքարը սրվել է, մեծացել իրենց կյանքից մարդկանց դժգոհությունը, իսկ ադրբեջանական «լվացքատան» կոռուպցիոն սկանդալը «ձնագնդի» էֆեկտ է ձեռք բերում: Սակայն անկառավարելի գործընթացները Ադրբեջանին եւս ձեռնտու չեն: Երբ ասես կարելի է պատերազմ սկսել, սակայն անհնար է այն ըստ ցանկության ավարտել: Այս ամենն անհրաժեշտ է շատ լավ հաշվարկել: Այնտես եւս, այնուամենանիվ, կարողանում են հաշվել»,- նշեց Մեհրաբյանը:




























