Բալթյան երկրներում սեպտեմբերի 26-ին սկսվել են ՆԱՏՕ–ի Ramstein Alloy 6 ռազմաօդային ուժերի զորավարժությունները: Նրանց նպատակն է ուժեղացնել Բալթյան տարածաշրջանի օդային տարածությունը հսկող ՌՕՈւ մարտական համագործակցությունը, հաղորդում է DW-ն.

Երկօրյա զորավարժություններին  մասնակցում են Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ, Բելգիայի, Գերմանիայի զինված ուժերի մարտական տեխնիկան եւ անձնակազմը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ եւ ՆԱՏՕ–ի AWACS ինքնաթիռները, նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում:

Ուսումնավարժությունները անցկացվում են Գերմանիայի Ուդեմ քաղաքում: