Իրաքի կառավարությունը երեք օր է տվել Իրաքի Քուրդիստանի իշխանություններին՝  օդանավակայանների հանդեպ հսկողությունը փոխանցելու համար՝  միջազգային օդային էմբարգոյից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ- Աբադին, փոխանցում է Reuters-ը։

Բաղդադն անցած շաբաթ օտար պետություններին խնդրել է դադարեցնել դեպի Էրբիլի ու Սուլեյմանիայի միջազգային օդանավակայաններ ուղիղ չվերթները, սակայն միայն Իրանն է դադարեցրել ուղիղ չվերթները Քուրդիստան ու այնտեղից Իրան։