Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի զինված ուժերին կոչ է արել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունկավող սրման ֆոնին պատրաստ լինել Վենեասուելայի ինքնիշխանության պաշտպանությանը:
«Յուրաքանչյուր շրջանում, նահանգում եւ բնակավայրում պաշտպանությունը խորացնելու ժամանակն է, որպեսզի պաշտպանության շղթայում երաշխավորենք յուրաքանչյուր օղակը՝ հաշվի առնելով հակաիմպերիալիստական ժողովրդի պատերազմը, որը պետք է պատրաստ լինի երաշխավորել 21-րդ դարում Վենեսուելայի, որպես խաղաղ, ինքնիշխան պետության, առաջընթացը»,- AVN գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մադուոն:
Հշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել:




























