ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Քաբուլ է ժամանել՝ նախապես չհայտարարված այցով, հայտնում է CNN-ն:
Նշվում է, որ սա Մեթիսի առաջին ուղեւորությունն է Աֆղանստան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին:
Օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորակազմը կմեծացվի մինչեւ 14 հազար զինծառայող:




























