ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բաղդադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռամադի քաղաքում 30 ոստիկանի են պատանդ վերցրել, հայտնում է Al Jazeera–ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ռամադիի հարավ–արեւմուտքում ԻՊ գրոհայինների դիմադրության մի քանի օջախներ են դեռ մնում։

Սեպտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը զանգվածային հարձակում էին սկսել Անբարում արմատականների դիրքերի վրա։ Ռազմարշավին մասնակցում էին բանակային ստորաբաժանումները, շիական ժողովրդական աշխարհազորը եւ սահմանապահ զորքերը։