Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  սկզբունքային հակասություններ կան, որոնք հանգեցնում են նրան, որ Երեւանը, ի տարբերություն Բաքվի, չի հերքում խնդրի առկայությունը։ Սեպտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում եւ դեմ է այդ հակամարտության ուժային լուծմանը։ «Բայց հարցն այն է, թե մենք ճիշտ ենք արդյոք ընտրել այդ խնդրի լուծման ճանապարհը։ Ես նկատի ունեմ Մադրիդյան սկզբունքները։ Ես պնդում եմ, որ ոչ»,– ասել է նա։