ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երեւան-Արտաշատ ճանապարհի կմ19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթեւեկելի մասում երթեւեկությունը 12 ժամով կդադարեցվի:
Նշված հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով:
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:




























