Իրաքի Քուրդիստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը։ Այս մասին ասել է Ընտրական հանձնաժողովի նախագահ Հանդրեն Մուհամմեդը՝ ներկայացնելով հանրաքվեի արդյունքները, փոխանցում է Rudaw–ը։

Նա նշել է, որ ընտրողների 92.73 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Դեմ է եղել 7.2 տոկոսը։

Նրա խոսքով՝ քվեարկությունը հաջող է անցել,  եւ միջազգային դիտորդները, որոնք պատմական քվեարկության վկաներ են եղել, հաստատել են, որ այն ընթացել է հավուր պատշաճի։ Նա նշել է, որ արդյունքները վերջնական կճանաչվեն, եթե հաստատվեն Քրդական վերաքննիչ դատարանի կողմից։