ԻԿԱՕ-ն՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, (ICAO — International Civil Aviation Organization) մշակել է քաղաքացիական ավիացիայում ահաբեկչության դեմ պայքարի ծրագիր: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հարցերին նվիրված նիստում տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆան Լյուն, հաղորդում է ՄԱԿ ռադիոն:
Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբերի համար կոմերցիոն ավիացիան շարունակում է գրավիչ թիրախ լինել, քանի որ վրա հարձակումներն ինքնաթիռի վրա մեծ թվով մարդկանց մահ, նշանակալի տնտեսական կորուստներ եւ երկրների միջեւ հաղորդակցության ժամանակավոր խափանում են նշանակում:
«Բոլոր պետությունները պետք է ավիացիոն անվտանգության ոլորտում աջակցեն ICAO-ի աշխատանքներին», -ասել է գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ ICAO-ի կողմից մշակված Ավիացիոն անվտանգության գլոբալ պլանը կարող է լինել քաղաքացիական ավիացիայում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական գործիք:




























