Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Թադամորի Օսիման ընթերցել է Ակիհիտո կայսեր հրամանը այն ցրելու մասին. խորհրդարանի 2 պալատների ընդհանուր նիստը հեռարձակվում է համացանցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ ստորին պալատը ցրվում է»,- նշված է հրամանում:
Կառավարության նման մտադրության մասին երկուշաբթի հայտնել էր երկրի վարչապետ Սինձո Աբեն: Պատգամավորների մանդատի ժամկետը լրանում է մյուս տարվա դեկտեմբերին, իսկ ստորին պալատը կցրվի խորհրդարանի, այսպես կոչված, արտահերթ նստաշրջանի աշխատանքի առաջին օրը: Ճապոնիայի պատմության մեջ հայտնի է ընդամենը 4 համանման օրինակ:
Հինգշաբթի առավոտյան կառավարությունը խորհրդարանի ստորին պալատը ցրելու որոշում է ընդունել եւ կայսրին խնդրել այն հաստատել, որն այն ստորագրել է եւ փոխանցել կառավարության գլխավոր քարտուղարին: Վերջինն էլ այն փոխանցել է պալատի նախագահին:




























