Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը Աթենք այցի ընթացքում ստորագրել է միանալու մասին բանավոր հայտագիր (Note of Accession), որն ավարտում է Սերբիայի մասնակցությունը ռազմական տակտիկական խմբի՝ «ՀԵԼԲՐՈԿ»-ի (HELBROC BG, անդամակցում են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Կիպրոսը, Ուկրաինան), ստեղծմանը, հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ռազմական խումբը ստեղծվել է հունական 71-րդ աերոշարժական բրիգադի հիմքի վրա եւ կարող է օգտագործվել Եվրամիության նպատակների համար, նշված է հաղորդագրության մեջ:




























