Ճապոնիայի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները նշանակել հոկտեմբերի 22-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Կուսակցության առաջնորդը, որը ընտրություններում ձայների մեծամասնությունն է հավաքել, դառնում է երկրի վարչապետը։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է ստորին պալատի լուծարումից հետո՝ 1.5 ժամ անց։

Սեպտեմբերի 25-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր խորհրդարանը ցրելու մտադրության  մասին։ Վարչապետի հաշվարկով ինքը եկող տարվա դեկտեմբերին կայանալիք ընտրություններից  առաջ կազմակերպելու է նոր ընտրություններ եւ հանդես է գալու առավել շահավետ դիրքերից։ Իշխող Լիբերալ–դեմոկրատական կուսակցության վարկանիշը, որն ամռանն ընկել էր մինչեւ 30 տոկոս, սկսել է վերականգնվել։ Իսկ ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության շարքերում, ընդհակառակը, միասնություն չկա։

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոնիկեն, սակայն, խառնել է Սինձո Աբեի հաշիվները եւ հայտարարել, որ ստեղծում է նոր կուսակցություն՝ «Հույսի կուսակցություն»։