Մալայզիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին արգելել են այցելել Հյուսիսային Կորեա՝ Կորեական թերակղզում լարվածության թեժացման պատճառով, հայտնում է Reuters–ը։

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր մալայզիացիներին արգելվում է այցելել Հյուսիսային Կորեա՝ մինչեւ հետագա ցուցումները։

Գերատեսչությունից հայտնել են, որ քայլերը կվերանայվեն, հենց որ իրավիճակը կարգավորվի։