«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Պ.Սեւակի փող. 2, 8 շենքերի` իրենց կոտորակներով, Ահարոնյան փող. 2, 2/1 շենքերի, Հր. Ներսիսյան նրբանցքի շենքերի, անհատական տների, հանրային բաժանորդների, Վ. Վահյան 10-րդ փողոցի, Կ.Ուլնեցի փող. 30, 30ա, 31 շենքերի, 1-ից-58 անհատական տների եւ հանրային բաժանորդների, Դ.Անհաղթի փող. 1-ից-12 շենքերի` իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի եւ նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, անհատական տների, հանրային բաժանորդների, Վարշավյան փող. շենքերի եւ անհատական տների, Ա. Տիգրանյան փողոցի եւ նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, անհատական տների, հանրային բաժանորդների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 շենքերի եւ 2-ից բարձր անհատական տների` իրենց կոտորակներով, Չոլաքյան փող. անհատական տների, Վ. Փափազյան փողոցի, Սուրենյանց փողոցի շենքերի եւ հանրային բաժանորդների, Գործկոմի 1, 2 փողոցների շենքերի եւ անհատական տների, Քննչական կոմիտեի շենքի, «Հաղթանակ» զբոսայգու, Արյունաբանական կենտրոնի, Ազգային անվտանգության ընդունելության տան, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի, Արաբկիր վարչական շրջանի 45, 47, 49 փողոցների անհատական տների, Ազատության պող. 1-11 կենտ շենքերի` իրենց կոտորակներով, «Հյուսիսային ճառագայթ» նոր թաղամասի շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























