Անուբաղ Համբարյանն իմ շատ լավ ընկերն է, իմ լավ բերեկամն է. խնդրում եմ մարդկանց թյուրիմացության մեջ մի գցեք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողներին հայտարարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն՝ անդրադառնալով մամուլի տեղեկատվությանը, թե առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում, մասնավորապես իր փոխարեն մարզպետ է նշանակվելու Լոռու մարզի նախկին ոստիկանապետ Անուբաղ Համբարյանը:
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս է վերբերվում մարզպետն այս լուրերին, Լոռու մարզպետը պատասխանեց. «Ես, բնականաբար, մամուլի ինֆորմացիաներին տեղյակ եմ, ինչ վերաբերում է այդ նյութին, ապա պետք է ասեմ, որ ես մամուլից լսեցի այդ սուտ տեղեկատվությունը, նման բան չկա: Առավել եւս ինչը վերաբերում է Անուբաղ Համբարյանին, պետք է ասեմ, որ նա իմ շատ լավ ընկերն է, իմ շատ լավ բարեկամն է եւ ուղղակի մարդկանց թյուրիմացության մեջ գցելու իմաստ չկա»:




























