ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման քննադատել է կանանց, որոնք պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ նրան իրենք իրենց դեմ են հանդես գալիս, հայտնում է Time–ը։

«Ցանկացած կին, քվեարկելով Հիլարի Քլինթոնի դեմ, իր ձայնի դեմ է քվեարկել։ Այո, ինձ համար դա ուղղակի խոսում է այն մասին, որ ձեզ դուր չի գալիս ձեր ձայնը, ձեզ դուր է գալիս այն, ինչ ձեզ ասում են»,– ասել է Միշել Օբաման Inbound 2017 գիտաժողովի ժամանակ։

Պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ ընտրություններում կանանց 54 տոկոսն իրենց ձայները տվել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին։

Միշել Օբաման պաշտպանում էր Քլինթոնին 2016-ի նախընտրական քարոզարշավում։