Կատալոնիայի իշխանությունները մտադիր են այնպես անել, որ անկախության հանրաքվեն խաղաղ անցնի: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը, հաղորդում է AP-ն:
Ըստ նրա՝ պաշտոնյաները վճռական են տրամադրված հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացնելու հարցում՝ չնայած Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ այն անօրինական է: Նա նշել է, որ կենտրոնական կառավարությունը 10 հազար ոստիկան է ուղարկել Կատալոնիա: Ֆորնի խոսքով՝ ինքը քվեարկության շուրջ լարվածության թուլացման նպատակով հանդիպել է տարածաշրջանային անվտանգության ներկայացուցիչների հետ: Սակայն նա պնդում է, որ կատալոնական ոստիկանությունը ենթարկվի կատալոնական իշխանությունների հրամաններին:
Ֆորնը ասել է նաեւ, որ կատալոնական իշխանությունները ազգային ոստիկանության եւ քաղաքացիական գվարդիայի հետ տարաձայնություններ չունեն:




























