Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն Եվրահանձնաժողովին կոչ է արել Կատալոնիայի եւ Իսպանիայի միջեւ որպես միջնորդ հանդես գալ՝ կապված անկախության հանրաքվեի պատճառով առաջացած լարվածության հետ, փոխանցում է AP-ն:
Նա Իսպանիայի կառավարությանը մեղադրել է բռնաճնշումների մեջ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է գործի, որպեսզի պաշտպանի խոսքի ազատությունն ու այլ իրավունքները: Նա նամակ է հղել եվրոպական երկրների քաղաքապետերին՝ երկխոսությանը նպաստելու կոչով:




























