Հայաստանի օրենսդրությունը չպետք է սահմանափակի տեղեկատվություն ստանալու մամուլի իրավունքը, սակայն նման հայցերը չպետք է նաեւ ինքնանպատակ խրախուսի: Այս մասին սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Այս պատճառով պետք է լրացում կատարվի հասարակական նշանակության տեղեկատվություն ստանալու մասին: Թե ինչպես է որոշվելու՝ տեղեկությունը հասարակական հետաքրքրություն ներկայացնում է, թե ոչ, նախարարը չպարզաբնեց: Այսպիսով, պաշտոնյաները «օրինական» հիմնավորում են ստանում լրագրողների հարցերից խուսփելու համար: