Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող արտագնա նիստում դատավորը հայտարարեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը: Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս ժամով հեռացվել էր: Այսօր երբ լրացավ ժամկետը, նա բերվեց նիստերի դահլիճ, սակայն սկսեց հետաքրքրվել իր պաշտպան Տիգրան Եգորյանով: Դատավորը հեռացրեց Սաֆարյանին:
Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել որպես Գեւորգ Սաֆարյանի համար հանրային պաշտպան ներգրավվել:




























