Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող արտագնա նիստում, որբ լրացավ Սեֆիլյանի նկատմամբ նախորդ նիստում կիրառված սանկցիայի ժամկետը, նա բերվեց դատարան: Սեֆիլյանի հետ նիստերի դահլիճ եկավ նաեւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առաջարկեց հարգելի համարել ամբաստանյալի ոտքի չկանգնելը` հայտարարելով, որ նա առողջական խնդիրներ ունի: Սեֆիլյանը նստած վիճակում հակադարձեց. «Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ, ես էլ այլ պատճառներով չեմ կանգնում: Ես հրաժարվում եմ Մարինե Թովմասյանից»,-ասաց նա:
Դատարանն առանց լսելու ամբաստանյալին մի քանի անգամ հորդորեց ոտքի կանգնել, ապա չորս ժամով կրկին հեռացրեց նրան: Սեֆիլյանի հետ դուրս եկավ նաեւ Տիգրան Հայրապետյանը:
Դատական նիստը շարունակվում է:
Նշենք, որ ավելի վաղ դատարանը, հաշվի չառնելով, Ժիրայր Սեֆիլյանի ցանկությունը, Մարինե Թովմասյանին որպես պաշտպան էր ներգրավվել:




























