Դանիացի զինծառայողները կօգնեն ոստիկաններին վերահսկել Գերմանիայի հետ սահմանը։ Այս քայլերը ձեռնարկվում են ոստիկանության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար։ Դանիայի կառավարությունը 2016-ին ուժեղացրել էր սահմանային հսկողությունը փախստականների աճող թվի պատճառով, փոխանցում է DW–ն։
Զինծառայողները կգործեն ոստիկաններից առանձին, մեքենաների վերահսկողությունը նրանց պարտականությունների մեջ չի մտնում։ Համապատասխան պատրաստություն կանցնի մոտ 160 դանիացի զինծառայող, ինչից հետո առնվազն 3 ամսվա ընթացքում նրանք կպահպանեն ոչ միայն սահմանային կետերը, այլ նաեւ Իսրայելի դեսպանատունն ու Կոպենհագենում հրեական հաստատությունները։




























