Ճապոնիայի քաղաքացիների առնվազն 34 տոկոսը պատրաստ է աջակցել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, որը գլխավորում է վարչապետ Սինձո Աբեն: Այդ մասին են վկայում է Yomiuri-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցման տվյալները:
Հոկտեմբերին Ճապոնիայում տեղի կունենան Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ:
Երկրի կառավարությունը հինգշաբթի որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը եւ անցկացնել համընդհանուր վաղաժամկետ ընտրություններ: Սպասվում է, որ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























