Իսպանիայում Քաղաքացիական գվարդիայի 4 անդամներ ներխուժել են Կատալոնիայի Գեներալիտետի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության կենտրոնի շենք, որպեսզի անջատեն հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի ժամանակ ձայների հաշվարկի ծրագիրը, հաղորդում է Mundo-ն:
Պարբերականի տվյալներով՝ գվարդիականները Կատալոնիայի Գերագույն դատարանի որոշմումն են կատարել, համաձայն որի, Գեներալիտետը պետք է դադարեցնի էլեկտրոնային քվեարկության բոլոր համակարգչային ծրագրերը:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել, որը Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում:
Հարցումների համաձայն՝ Կատալոնիայի անկախության կողմակից է բնակիչների 43 տոկոսսը, 49 տոկոսը դեմ է: Հանրաքվեի անցկացմանը կողմ է կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծ մասը կարծում է, որ այն պետք է համաձայնեցնել Մադրիդում կենտրոնական իշխանությունների հետ:




























