Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միություն (ACLU)  իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ վարչակազմի դեմ հայց կներկայացնի դատարան: Նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրով ԱՄՆ մուտքի սահմանափակումնների ցանկը համալրվել է նոր երկրների անուններով: Այս մասին տեղեկացնում է ACLU- ի ղեկավար Էնթոնի Ռոմերոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր ցանկում ներառվել են  Վենեսուելան, Իրանը, Եմենը, ԿԺԴՀ-ն, Լիբիան, Սիրիան, Սոմալին եւ Չադը:

Ըստ Ներքին անվտանգության նախարարության՝ այս պետությունները խախտել են անձանց նույնականացման եւ տեղեկատվության փոխանակման արձանագրությունները:

Ռոմերոյի խոսքով՝ սահմանափակումների ընդլայնման որոշումը «խտրականություն է ըստ ազգային պատկանելիության, ինչն անօրինական է»:

«Մենք կրկին մտադիր ենք նախագահ Թրամփի հետ դատարանում հանդիպել», - ասել է Ռոմերոն: