Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչները Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեի վերաբերյալ տեղեկատվական ռեսուրսների դադարեցման աշխատանքեր են տանում: Խոսքը ինչպես օնլայն քվեարկության, այնպես էլ հանրաքվեի արդյունքները ներկայացնող կայքերի մասին է: Այս մասին լրագրողներին հայտարարել է Կատալոնիայում Իսպանիայի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Մելոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ներկայումս Կատալոնիայի Գերագույն դատարանի հրահանգով Քաղաքացիական գվարդիայի կողմից Տեխնոլոգիական կենտրոնում հանրաքվեի կազմակերպման հետ կապված բոլոր տեղեկատվական ռեսուրսների ժամանակավոր կասեցման աշխատանքներ են կատարվում»,-ասել է նա:

Իսպանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ չի աշխատի նաեւ «ոչ մի ռեսուրս, որը թույլ կտա քվեարկել առցանց կամ ռեսուրս, որը ցույց կտա հիփոթետիկ քվեարկության հիպոթետիկ արդյունքները»: