Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» Եվրամիությունից, որը գաղտնի աջակցություն է ցուցաբերել Մարիանո Ռախոյի կառավարությանը ինքնիշխան շրջանի առաջիկա անկախության հանրաքվեի հարցում:Այս մասին նա հայտնել է ARA թերթին տված հարցազրույցում:

 «Եվրամիությունը երկրագնդի այլ կետերում  բարոյական ելույթներ ունենալու համար այնքան համարձակ է, կարող էր ինչ-որ բան ասել», - ասել է Պուչդեմոնն ու հավելել. «Այս առումով ես շատ հիասթափված եմ»: «Ես կարծում եմ, որ Եվրամիությունն այս հարցում լավ չի կատարում իր պարտականությունները»:

Նրա խոսքով՝ այժմ «ավելի շատ են անկախության հանրաքվեի անցկացմանն աջակցող ձայները»:

Պուչդեմոնը վստահ է, որ  տարածաշրջանը հաջողության կհասնի: